About us

«ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունը ելնելով այն սկզբունից, որ յուրաքանչյուր քառակուսի մետր պետք է ունենա իր նպատակային նշանակությունը՝ ընկերության տարբերանշան է ընտրել 1SQ լոգոն, ինչը նշանակում է 1 քառակուսի մետր: 1SQ ապրանքանիշի ներքո հանդես եկող ընկերությունը զբաղվում է բազմաբնակարան բնակելի համալիրների կառուցապատմամբ, ինչպես նաև կառուցապատման ծրագրերի կառավարմամբ։ Սեփական միջոցների ներդրումով ընկերությունը իրականացրել և իրականացնում է կառուցապատում ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում՝ առաջարկելով միաժամանակ բարձր որակ և հասանելի գին։ Յուրաքանչյուր նախագիծ տարբերվում է իր յուրահատուկ ճարտարապետական դիզայնով։ Բացի այդ, 1SQ ընկերությունը նաև զբաղվում է այլ ներդրողների կողմից իրականացվող կառուցապատման ծրագրերի ֆինանսական, իրավաբանական և հաշվապահական կառավարմամբ։ Ծրագրի կառավարումն իրականացնող թիմի մեջ ընդգրկված են մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Այն իրենից ենթադրում է կառուցապատման աշխատանքների իրականացման համակարգում, իրացման համակարգում, ֆինանսական ծառայությունների ուղեկցում, հաշվապահական ծառայությունների ուղեկցում և իրավաբանական ծառայությունների ուղեկցում։

Կարևոր է նույնիսկ 1 մ²

Ամուր, հուսալի, մատչելի