1SQ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ։
Նկարագրություն + _
Ուլնեցի 32/10 հասցեում նախատեսվում է կառուցել բազմաբնակարան բնակելի համալիր՝ բաղկացած 1 մասնշենքից՝ 4 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկայնությամբ։ Շենքն արտաքնապես կտարբերվի իր յուրահատուկ ճարտարապետական ոճով։
Շենքը կառուցվելու է շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը կիրանակացվի բարձրորակ նյութերով: Շենքում կգործի տեսահսկման և հակահրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Շենքում նախատեսվում է 1 վերելակ` 8 հոգի տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին։
Տեխնիկական բնութագիր + _
Բնակարաններ | 11 |
Ստորգետնյա ավտոկայանատեղի | 14 |
Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն | 901մ |
Մոտակա սուպերմարկետ | 301-900մ |
Մոտակա դպրոց | 0-300մ |
Մոտակա մանկապարտեզ | 0-300մ |
Պատկերասրահ + _
Վերանորոգում + _
Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.
- Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
- Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
- Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
- Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
- Տեղադրվում են ներբնակարանային դռները
- Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
- Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
- կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
- Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում
Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ: