Ի՞նչ գործունեություն է իրականացնում 1SQ-ն
Մենք զբաղվում ենք ՀՀ ողջ տարածքում բնակելի շենքերի, համալիրների, հյուրանոցների, բիզնես կենտրոնների կառուցապատմամբ և կառուցապատման կառավարմամբ։
Ի՞նչ է կառուցապատման կառավարումը
Եթե «կառուցապատում»> տերմինը բոլորին հասկանալի է, ապա «կառուցապատման կառավարում»-ը բացատրության կարիք ունի, քանի որ համեմատաբար նոր ծառայություն է այս ոլորտում, և մենք միակն ենք Հայաստանում, ով իրականացնում է կառուցապատման ողջ գործընթացի կառավարումը, այսինքն՝
- Կառուցապատման իրավունքի ձեռքբերում (հողամասի և նախագծային փաթեթի ձեռքբերում, նախագծման և շինարարության թույլտվության ստացում և այլն)
- Կառուցապատման իրականացում (նախագծում, հողային և շինարարական աշխատանքներ, գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքներ և այլն)
- Ֆինանսական սպասարկում (ֆինանսական ուղղությունների որոշում, ծախսերի և մուտքերի կանխատեսում, գնային քաղաքականության մշակում, բանկերի հետ ֆինանսավորման պայմանների քննարկում, ներդրումների գրաֆիկի կազմում և այլն)
- Հաշվապահական սպասարկում (հաշվապահական ձևակերպումներ, ֆինանսական, վիճակագրական և հարկային հաշվետվությունների պատրաստում, բանկային գործարքների կատարում և այլն)
- Իրավաբանական սպասարկում (բոլոր պայմանագրերի և գործարքների, ներդրումային ծրագրերի իրավաբանական սպասարկում, հարկային քաղաքականության սահմանում, գնման ընթացակարգերի կազմակերպում և հսկողություն, կորպորատիվ հարաբերություններում իրավաբանական սպասարկում և այլն)
Յուրաքանչյուր կետ պարունակում է աշխատանքների բավականին մեծ ծավալ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք, փորձ և բանիմաց ու պատասխանատու աշխատակիցներ։
Ինչու՞մն է 1SQ-ի դերը
Մենք իրականացնում ենք նշված բոլոր պրոցեսների սինխրոն աշխատանքը, որը շինարարություն նախաձեռնող ցանկացած գործարարի համար ռեսուրսատար և ժամանակատար գործընթաց է։
Ո՞վ կարող է օգտվել 1SQ-ի ծառայություններից
Մենք աշխատում ենք տարբեր պահանջներով հաճախորդների հետ։
Դրանք կարող են լինել՝
- Գործարարներ, ովքեր ունեն գումար և ցանկանում են կառուցապատում իրականացնել, բայց չունեն համապատասխան փորձ, մասնագիտական գիտելիքներ այդ ոլորտում և աշխատանքային ռեսուրսներ՝ այդ ամենը կազմակերպելու և վերահսկելու համար,
- Գործարարներ, ովքեր կառուցապատում իրականացնելու համար ունեն ներդրման անհրաժեշտ գումարի մի մասը և փնտրում են ներդրումներ ներգրավելու և նախագիծն իրագործելու ճանապարհներ,
- Մարդիկ, ովքեր ունեն կառուցապատման նախագծերիի հեռանկարային գաղափարներ և փնտրում են դրանց իրագործման ճանապարհները և այլն։
Ինչո՞վ է գրավիչ 1SQ-ի հետ համագործակցությունը
- Մենք շուկայում ենք արդեն 5 տարի և քաջ ծանոթ ենք բոլոր նրբություններին, ինչն օգնում է արագ կողմնորոշվել կառուցապատման ոլորտի արագ փոփոխվող միջավայրում
- Գերազանց տիրապետելով ներդրումային շուկայի տենդենցներին՝ կանխատեսում ենք շուկայի զարգացման հեռանկարները և առաջարկում համապատասխան լուծումներ
- Տարիների կուտակած փորձն ու վստահությունը հնարավորություն են տալիս շահավետ համագործակցության եզրեր գտնել ֆինանսական ընկերությունների հետ
- Սերտ համագործակցում ենք պետական գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ապահովում ենք օրենքով նախատեսված բոլոր պահանջների կատարումը ճիշտ և ժամանակին
- Օրենսդրական դաշտի լիարժեք իմացությունը հնարավորություն է տալիս մեր գործընկերներին տրամադրել ամբողջական և լիարժեք խորհրդատվություն՝ ապահովագրված գործունեություն իրականացնելու համար
- Պրոֆեսիոնալ մասնագետներից ձևավորված թիմի առկայությունը թույլ է տալիս մեր գործընկերներին չներգրավել լրացուցիչ մարդկային ռեսուրսներ
- Եվ, ի վերջո, այս ամենի արդյունքում մեր հաճախորդները խնայում են ժամանակ, նյարդեր և գումար
Երկարաժամկետ զարգացման ի՞նչ պլաններ ունի 1SQ-ն
Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում՝ զուգահեռ ստեղծելով կապեր միջազգային ասպարեզում։
Հայաստանում հատկապես կարևորում ենք Երևանից դուրս իրականացվող ծրագրերը՝ համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից: