«ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԸ
Հակոբ Ավագյանը շինարարի իր ուսումնառությունը ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1996 թվականին վերջինս հաստատվել է ԱՄՆ-ում: 2000 ական թվականների սկզբին զբաղվել է շինարարության մեջ օդափոխման համակարգերի տեղադրման գործունեությամբ: 2008 թվականից ներգրավվել է շինարարական գործունեության մեջ և որպես կառուցապատող մասնագիտացել է յուրահատուկ առանձնատների և թաուն-հաուզների սեգմենտում:
Մինչ օրս վերջինիս կողմից իրակացված մի շարք նախագծեր ԱՄՆ-ում մասնակցել են տարբեր ցուցահանդեսների և արժանացել տարբեր մրցանակների:
Հակոբ Ավագյանի կողմից կառուցապատված բոլոր շինություններում նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործումը թույլ են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան շինարարություն, ունեն յուրահատուկ ոճային դիզայն, ինտերիերներն առանձնանում են իրենց ներդաշնակ լուծումներով և ամենակարևորը՝ թե՛ բնակելի տների և թե՛ թաուն-հաուզների նախագծման և կառուցապատման արդյունքում ստեղծվող բնակելի մակերեսների յուրաքանչյուր քառակուսի մետր ունի իր նպատակային նշանակությունը:
20 տարվա ընդմիջումից հետո 2016-ից թվականին, երբ Հակոբ Ավագյանը այցելեց իր ծննդավայր՝ մայրաքաղաք Երևան, որոշեց հիմնադրել կառուցապատման ոլորտում մասնագիտացված ընկերություն, որը պետք է իրականացնի խոշոր ներդրումային ծրագրեր կառուցապատման և անշարժ գույքի բնագավառում: