Տիգրան Մեծ 47/1

1SQ ընկերությունն իրականացնում է նախագծի կառավարումը։
Նկարագրություն + _
Շենքը կառուցվելու է շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը կիրանակացվի բարձրորակ նյութերով: Շենքում  կգործի տեսահսկման և հակահրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է 2 վերելակ` 8 և 12 հոգի տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին:
Տեխնիկական բնութագիր + _
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին: Շենքերի բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 52 քմ մակերեսից մինչև 128 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:
Բնակարաններ 18
Վաճառված բնակարաններ 6
Ամրագրված բնակարաններ 4
Ազատ բնակարաններ 8
Ավտոկայանատեղի 0
Գրասենյակային տարածք 308 քմ
Հասարակական տարածք 280 քմ
Բեռնել հատակագիծը
Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն 0-300մ
Մոտակա սուպերմարկետ 0-300մ
Մոտակա դպրոց 0-300մ
Մոտակա մանկապարտեզ 0-300մ
Պատկերասրահ + _

Առցանց դիտում + _
Վերանորոգում + _

Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.

  • Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
  • Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
  • Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
  • Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
  • Տեղադրվում են ներբնակարանային դռները
  • Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
  • Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
  • կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
  • Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում

Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ:

Կարևոր է նույնիսկ 1 մ²

Ամուր, հուսալի, մատչելի