Նկարագրություն + _
Շենքը կառուցվելու է շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը կիրանակացվի բարձրորակ նյութերով: Արտաքին երեսպատումն իրականացվելու է տուֆե և տրավերտինե սալիկներով։ Շենքում կգործի տեսահսկման և հակահրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է 2 վերելակ` 8 և 12 հոգի տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին:
Տեխնիկական բնութագիր + _
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին:
Շենքերի 18 բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 46.5 քմ մակերեսից մինչև 200.1 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:
Բեռնել հատակագիծը
Բնակարաններ | 255 |
Ստորգետնյա ավտոկայանատեղի | 187 |
Կոմերցիոն տարածքներ | 11 |
Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն | 301-900մ |
Մոտակա սուպերմարկետ | 0-300մ |
Մոտակա դպրոց | 0-300մ |
Մոտակա մանկապարտեզ | 0-300մ |
Պատկերասրահ + _
Առցանց դիտում + _
Վերանորոգում + _
Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.
- Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
- Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
- Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
- Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
- Տեղադրվում են ներբնակարանային դռները
- Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
- Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
- կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
- Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում
Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ: