ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿՈՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԵՏ ՍՏԱՑՈՒՄ

Համաձայն վերջին օրենսդրական փոփոխությունների ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարաններ կամ բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տներ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող անհատական բնակելի տներ ձեռք բերելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներն ենթակա են վերադարձման:
  • Սույն արտոնությունը կիրառելի է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, որոնցով ձեռք է բերվում/կառուցապատվում է համապատասխան բնակարան կամ անհատական բնակելի տուն:
  • 2018թ.-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում ցանկացած վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձ միայն մեկ անգամ որպես վարկառու կամ համավարկառու կարող է օգտվել հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսագումարների հետ վերադարձման ծրագրից՝ անկախ նրանից՝ մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը նա օգտվել է տվյալ ծրագրից, թե ոչ:
Ինչպիս՞ի հատկանիշներով պետք է օժտված լինի Բնակարանը նշված արտոնությունից օգտվելու համար:
  • դեռևս կառուցապատման փուլում գտնվող բազմաբնակարան շենքում, որից գնորդը ձեռք է բերում բնակարանի գնման իրավունք
  • նորակառույց բազմաբնակարան շենքում վերջնական կառուցված բնակարան` իր սեփականության վկայականով
Կան արդյո՞ք սահմանափակումներ կապված գումարի վերադարձի հետ: Վերադարձման ենթակա է համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը` հաշվի առնելով ներքոնշյալ սահմանափակումները.
  • ձեռք բերվող/կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը չպետք է գերազանցի 55.000.000 ՀՀ դրամը
  • հիփոթեքային վարկի գծով վճարվող/վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել 1.500.000 ՀՀ դրամից
Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկով եկամտահարկի հետ ստացման արտոնություններից. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը, ընդ որում` 1) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նշված եկամտահարկը ենթակա է վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը 2) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց նշված եկամտահարկը ենթակա է վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

Կարևոր է նույնիսկ 1 մ²

Ամուր, հուսալի, մատչելի