'Երևանը ափերիդ մեջ' նոր բազմաբնակարան համալիր

Նոր բազմաբնակարան համալիրը Basic Estate և 1SQ կառուցապատող կազմակերպությունների համագործակցության արդյունքում համատեղ նոր նախագիծ է, որը բաղկացած կլինի երեք բազմաբնակարան շենքերից:

Համալիրը կկառուցվի Երևանի էկոլոգիապես ամենամաքուր և ամենականաչ վայրերից մեկում, ինչի շնորհիվ մեր գնորդները հնարավորություն կունենան յուրաքանչյուր օր վայելել Երևանյան գեղեցիկ համայնապատկերը իրենց իսկ բնակարանից: Բնակարաններից յուրաքանչյուրը կունենա առանձին պատշգամբ, ապահովված կլինի անհրաժեշտ բնական լուսավորությամբ և կունենա պահանջվող արևային ժամանակահատված:

'Երևանը ափերիդ մեջ' բազմաբնակարան համալիրը գտնվում է կոմունիկացիոն առումով քաղաքի ամենահարմար վայրերուց մեկում, ինչը ապահովում է բավականին արագ և կարճ ժամանակահատվածում հասանելություն դեպի քաղաքի Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Դավիթաշեն վարչական շրջաններ:

Համալիրը իր մեջ կներառի երեք բազմաբնակարան բնակելի շենք, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 16 հարկից: Առաջինը հատկացված կլինի հասարակական սպասարկման տարածքների համար, մնացած 15-ը՝ բնակելի: Յուրաքանչյուր շենքի վերջին հարկը կլինի պենտհաուս: Շենքերի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր մասնաշենքի առաջին հարկի մուտքասրահում կլինեն տեղադրված փոստարկղեր՝ նախատեսված յուրաքանչյուր բնակարանի համար:

Շենքերը կհանձնվեն շահագործման հետևյալ հերթականությամբ՝

1ին մասնաշենք՝ 22 ամիս ժամանակահատվածում

2րդ մասնաշենք՝ 24 ամիս ժամանակահատվածում

3րդ մասնաշենք՝ 26 ամիս ժամանակահատվածու

Շենքերը կառանձնանան իրենց յուրօրինակ ճարտարապետական ոճով, կկառուցվեն ժամանակակից շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան:

Համալիրը կունենա նաև երկու մակարդակի վրա տեղակայված թվով 124 ավտոկայանատեղի, որոնք կտեսահսկվեն 24/7 ռեժիմով: Ավտոկայանատեղիները կհանձնվեն ամբողջովին բարեկարգված՝ բետոնե հատակ, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված:

Շենքերից յուրաքանչյուրում կգործի տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն:

Յուրաքանչյուր մասնաշենքում կտեղադրվեն բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան երկու վերելակ՝ մարդատար /մինչև 8 տեղանոց/ և բեռնատար /մինչև 12 տեղանոց/:

Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին, որին նշված աշխատանքները կազմակերպելու համար պետք է վճարվի 1քմ-ի համար ոչ ավել քան 200 ՀՀ դրամ:

Վաճառվող բնակարանների ընդհանուր նկարագիր

Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին:

Շենքերի 15 բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 43.5 քմ մակերեսից մինչև 142.8 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:

Բնակարանները կհանձնվեն շահագործման ինչպես առանց վերանորոգման, այնպես նաև ամբողջովին վերանորոգված: Դա կլինի ԳՆՈՐԴԻ ցանկությամբ:

Առանց վերանորոգման տարբերակով բնակարանները կհանձնվեն հետևյալ վիճակով՝

• բնակարանի միջնապատերը իրականացրած

• բնակարանի միջնապատերը և առաստաղը գաջած

• հատակները սվաղած, սանհանգույցները սվաղած

• բարձրորակ երկաթյա մուտքի դուռը և պատուհանները տեղադրված

• բնակարանի էլեկտրականությունը հասցրած մինչև մոնտաժման կետերը

• ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը

• կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը:

Վերանորոգված բնակարանները կհանձնվեն հետևյալ վիճակով՝ /մանրամասն կծանոթանան վերանորոգում բաժնում/:

Բնակարանների արժեքը սկսվում է 1քմ-ի համար առանց վերանորոգման տարբերակով 800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից, իսկ վերանորոգված տարբերակով՝ 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հասարակական տարածքների արժեքը 1քմ-ի համար սկսվում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից:

Մեծածախ վաճառքի և այլ պայմանները ենթական են քննարկման:

«ԲԵՅՍԻՔ ԷՍԹԵՅԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ » ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է.

- «ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԲԻԶՆԵՍ ՍՈԼՈՒՇՆՍ» իրավաբանական և ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ

- «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի բնագավառում մասնագիտացված ընկերության հետ

- «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ֆինանսական հաստատության հետ

- «ՔՅՈՒՓՐՈՋԵՔԹ» նախագծող ընկերության հետ