«ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ»

ընկերությունը ելնելով այն սկզբունից, որ յուրաքանչյուր քառակուսի մետր պետք է ունենա իր նպատակային նշանակությունը՝ ընկերության տարբերանշան է ընտրել 1SQ լոգոն, ինչը նշանակում է 1 քառակուսի մետր:

Երևանի էկոլոգիապես ամենամաքուր հատվածներից մեկում՝ Արաբկիր վարչական շրջանը Դավթաշենին միացնող կամրջի ձախակողմյան հատվածում, <<Արմենիա>> հեռուստաընկերության դիմաց է գտնվում առաջարկվող 1 SQ բնակելի համալիրը:

Համալիրի համար ընտրված 1 SQ անունը բնորոշում է կառուցման և շահագործման համար ներգրավված բարձրակարգ մասնագիտացված ողջ աձնակազմի պատասխանատու մոտեցումը կառուցվող մոտ 10000 քմ-ից յուրաքանչյուրի համար:

Համալիրի ճիշտ տեղակայման և դիրքային գրավչության շնորհիվ առաջարկվող բնակարաններն ունեն անհրաժեշտ բնական լուսավորություն, պահանջվող արևային ժամանակահատված և հրաշալի տեսարան դեպի Արարատ և Արագած լեռներ: Բնակարաններից բացվում է նաև Երևանի սքանչելի համայնապատկերը: 1 SQ -ն գտնվում է ճանապարհային հանգույցների մոտ, որը ապահովում է արագ և մատչելի տրանսպորտային կապ դեպի քաղաքի Արաբկիր,Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններ, Հյուսիս-Հարավ մայրուղի և Եղվարդի խճուղի: Առաջարկվող բնակելի համալիրը շահավետորեն առանձնանում է իր դասական և ժամանակակից ոճերի յուրօրինակ համադրությամբ, արդի քաղաքաշինության նորմերին համապատասխանող բարձր սեյսմակայունությամբ և բնակարանների հարմարավետ նախագծերով:

1 floor 2 floor 3 floor 4 floor 5 floor 6 floor 7 floor 8 floor 9 floor 10 floor 11 floor 12 floor 13 floor 14 floor 15 floor 16 floor
Շենքը 16 հարկանի է, որի առաջին հարկում առկա է լինելու շուրջ 70 քմ մակերես զբաղեցնող ընդհանուր օգտագործման մուտքասրահ, ինչպես նաև տեղադրված է լինելու փոստարկղեր՝ նախատեսված յուրաքանչյուր բնակարանի համար: Առաջին հարկում տեղակայված են լինելու նաև հասարակական սպասարկման տարածքներ:

Շենքում նախատեսված է նաև երկու մակարդակի վրա տեղակայված 35 ավտոկայանատեղեր, իսկ տեղադրված մարդատար /մինչև 8 հոգի/ և բեռնատար /մինչև 12 հոգի/ բարձրորակ վերելակները կսպասարկեն նաև նշված ավտոկայանատեղերը:

Վերջին հարկում նախատեսված է ընդհանուր օգտագործման կանաչապատ հանգստի տարածք, որտեղ կդեղադրվեն հեռադիտակներ՝ տանիքից բացվող գեղեցիկ տեսարանը դիտելու համար:

Շենքում գործելու է տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն:

Շենքի հարակից տարածքը բարեկարգվելու, կանաչապատվելու և լուսավորվելու է: Շահագործումից հանձնելուց հետո շենքի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին, որին նշված աշխատանքները կազմակերպելու համար պետք է վճարվի 1քմ-ի համար ոչ ավել քան 200 ՀՀ դրամ:

Շենքի արտաքին դիզայնով նախատեսված է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր բնակարանի համար կարող է տեղադրվել օդորակիչ՝ դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Ձեռուցման կաթսաների համար նախատեսված է լինելու հատուկ վայր՝ իր առանձին օդաքարշիչ համակարգով:

Բնակարանները հանձնվելու են Օբյեկտ հասցված էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման հանգույցներով, ներքին պատերը բաժանած՝ ըստ հատակագծի, հատակները սվաղված, պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքինհարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի բարռորակ դուռ, արտաքին դներ և լուսամուտներ՝առանց լուսամուտագոգերի:

Ավտոկայանատեղիները շահագործման համար կհանձնվեն պատրաստի հարդարված (բետոնե հատակ փայլեցրած, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված) վիճակում:

Հասարակական նշանակության տարածքները շահագործման կհանձնվեն մինչև Օբյեկտ հասցված էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման ենթակառուցվածքներով, որոնք կլինեն միացված համապատասխան համակարգերին և պիտանի կլինեն օգտագործման ըստ դրանց նշանակության, ներքին պատերը բաժանված վիճակում՝ ըստ հատակագծի, հատակների սվաղը և պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքին հարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի դուռ և ապակյա վիտրաժները:

Շենքի ճարտարապետական և էսթետիկ տեսքը պահպանելու նպատկով արգելվելու է շենքի արտաքին էլեմենտների ցանկացած փոփոխություն:

ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Շենքի առաջին հարկում գտնվում են 38.3քմ, 74.7քմ, 75.5քմ և 189.8քմ մակերեսներով հասարակական նշանակության տարածքներ, որոնք ունեն մեծ ցուցափեղկեր, բարձրակարգ թերմոալյումինե շրջանակներով և մոտ չորս մետր բարձրություն: Մոնտաժված են ջրամատակարարման և ջրահեռացման խովովակները:
  • II –ից V հարկերից յուրաքանչյուրում նախագծված են 46.3քմ, 62,8քմ և 68քմ մակերեսներով երկու սենյականոց բնակարաններ և 82.1 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարաններ:
  • V-ից XII հարկերում նախագծված են 47.2քմ, 68քմ և 63քմ մակերեսներով երկու սենյականոց, 82.9քմ մակերեսով երեք սենյականոց և 147.4քմ մակերեսով չորս սենյականոց բնակարաններ:
  • XIII –XV հարկերում նախագծված են 47.2 քմ, 63.3քմ և 68քմ մակերեսներով երկու սենյականոց բնակարաններ, 75.4քմ, 82.9քմ և 125քմ մակերեսներով երեք սենյականոց բնակարաններ
  • XVI հարկում (Պենտհաուս) տեղակայված են երկու Պրեմիում դասի բնակարաններ, որոնք ունեն 4 ննջարան, 4 սան.հանգույց, մեծ հյուրասենյակ և հրաշալի տեսարանով տեռասա՝ ընդհանուր 192.7քմ մակերեսով
  • Բնակարանների արտաքին պատերը բաղկացած են երկշերտ պեմզաբլոկներից համապատասխանաբար 20 և 10 սմ հաստություններով, ևս 5սմ բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, արտաքին երեսպատման և ներքին հարդարման շերտերից, որի արդյունքում արտաքին պատերի հաստությունը կազմում է մոտ 40 սմ:
  • Բնակարանների մեծ մասն ունեն առանձին խոհանոցներ:
  • Բնակարանները կհանձնվեն գնորդներին գաջված, հարթեցրած հատակներով, մոնտաժված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակներով և հոսանքալարերով, տեղադրված բարձրորակ պատուհաններով և մուտքի դռնով:
  • Բնակակարանների արժեքը սկսած 700 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամից, իսկ հասարակական տարածքներինը՝ 900 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամից: Մեծածախ վաճառքի, վճարման և բնակարանների հանձման ստանդարտ պայմաններից տարբերվող այլ պայմանների դեպքում հնարավոր է գնի սակարկում:
  • Բնակարանները կարող են հանձվել վերանորոգված վիճակում: Մանրամանսերի համար Վերանորոգում

«ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունը կառուցապատման ծրագրի շրջանակներում համագործակցում է.

- «ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԲԻԶՆԵՍ ՍՈԼՈՒՇՆՍ» իրավաբանական և ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ
- «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի բնագավառում մասնագիտացված ընկերության հետ
- «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ֆինանսական հաստատության հետ
- «ԼԱՍ ԿՈ» գլխավոր կապալառու ընկերության հետ
- «ՔՅՈՒՓՐՈՋԵՔԹ» նախագծող ընկերության հետ
- «ԱՐԹՄԱ ՍՊԸ» տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության հետ