Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած կլինի երեք բազմաբնակարան շենքերից:Համալիրը կկառուցվի Երևանի էկոլոգիապես ամենամաքուր և ամենականաչ վայրերից մեկում, ինչի շնորհիվ մեր գնորդները հնարավորություն կունենան յուրաքանչյուր օր վայելել Երևանյան գեղեցիկ համայնապատկերը իրենց իսկ բնակարանից:
Նկարագրություն + _
1SQ-ն համագործակցելով գործընկեր BASIC ESTATE-ի հետ կառուցելու են շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին
համապատասխան շենք: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը
կիրանակացվի բարձրորակ նյութերով: Արտաքին երեսպատումն իրականացվելու է պեռլիտե և ալյուկաբոնդե սալիկներով։ Շենքում կգործի տեսահսկման և հակահրդեհային
ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը
կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և
լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է 2 վերելակ` 8 և 12 հոգի
տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած,
կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո
շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի
սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից
ստեղծվելու է կառավարման մարմին։
Տեխնիկական բնութագիր + _
Շենքերը կառանձնանան իրենց յուրօրինակ ճարտարապետական ոճով, կկառուցվեն ժամանակակից շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան:
Համալիրը կունենա նաև երկու մակարդակի վրա տեղակայված թվով 124 ավտոկայանատեղի, որոնք կտեսահսկվեն 24/7 ռեժիմով: Ավտոկայանատեղիները կհանձնվեն ամբողջովին բարեկարգված՝ բետոնե հատակ, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված:
Շենքերից յուրաքանչյուրում կգործի տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն:
Յուրաքանչյուր մասնաշենքում կտեղադրվեն բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան երկու վերելակ՝ մարդատար /մինչև 8 տեղանոց/ և բեռնատար /մինչև 12 տեղանոց/:
Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին:
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին:
Շենքերի 15 բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 45.0 քմ մակերեսից մինչև 136.1 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:
Բեռնել հատակագիծը A մասնաշենք
Բեռնել հատակագիծը B մասնաշենք
Բեռնել հատակագիծը C մասնաշենք
Բնակարաններ | 243 |
Ստորգետնյա ավտոկայանատեղի | 124 |
Հասարակական տարածք | 9 |
Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն | 301-900մ |
Մոտակա սուպերմարկետ | 0-300մ |
Մոտակա դպրոց | 301-900մ |
Մոտակա մանկապարտեզ | 0-300մ |
Պատկերասրահ + _
Առցանց դիտում + _
Վերանորոգում + _
Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.
- Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
- Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
- Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
- Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
- Տեղադրվում են ներբնակարանային դռները
- Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
- Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
- կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
- Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում
Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ: