Կարապետ Ուլնեցի 58/10

Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած կլինի երկու բազմաբնակարան շենքերից:Համալիրը կկառուցվի Երևանի էկոլոգիապես ամենամաքուր և ամենականաչ վայրերից մեկում, ինչի շնորհիվ մեր գնորդները հնարավորություն կունենան յուրաքանչյուր օր վայելել Երևանյան գեղեցիկ համայնապատկերը իրենց իսկ բնակարանից:
Նկարագրություն + _
1SQ-ն համագործակցելով գործընկեր BASIC ESTATE-ի հետ կառուցելու են շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան շենք: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը կիրանակացվի բարձրորակ նյութերով: Արտաքին երեսպատումն իրականացվելու է պեռլիտե և ալյուկաբոնդե սալիկներով։ Շենքում կգործի տեսահսկման և հակահրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է 2 վերելակ` 8 և 12 հոգի տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին։
Տեխնիկական բնութագիր + _
Շենքերը կառանձնանան իրենց յուրօրինակ ճարտարապետական ոճով, կկառուցվեն ժամանակակից շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան: Համալիրը կունենա նաև երկու մակարդակի վրա տեղակայված թվով 124 ավտոկայանատեղի, որոնք կտեսահսկվեն 24/7 ռեժիմով: Ավտոկայանատեղիները կհանձնվեն ամբողջովին բարեկարգված՝ բետոնե հատակ, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված: Շենքերից յուրաքանչյուրում կգործի տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն: Յուրաքանչյուր մասնաշենքում կտեղադրվեն բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան երկու վերելակ՝ մարդատար /մինչև 8 տեղանոց/ և բեռնատար /մինչև 12 տեղանոց/: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին։
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին: Շենքերի 15 բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 59.2 քմ մակերեսից մինչև 128.7 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:
Բնակարաններ 130
Վաճառված բնակարաններ 0
Ամրագրված բնակարաններ 80
Ազատ բնակարաններ 50
Ստորգետնյա ավտոկայանատեղի 90
Վաճառված ավտոկայանատեղի 0
Հասարակական տարածք 8
Վաճառված հասարակական տարածք 0
Բեռնել հատակագիծը
Աշխատանքների ընթացք + _
Շենքերը կհանձնվեն շահագործման հետևյալ հերթականությամբ՝
  • 1ին մասնաշենք՝ 22 ամիս ժամանակահատվածում
  • 2րդ մասնաշենք՝ 24 ամիս ժամանակահատվածում
Բնակարանները կհանձնվեն շահագործման ինչպես առանց վերանորոգման, այնպես նաև ամբողջովին վերանորոգված: Դա կլինի ԳՆՈՐԴԻ ցանկությամբ: Առանց վերանորոգման տարբերակով բնակարանները կհանձնվեն հետևյալ վիճակով՝
  • բնակարանի միջնապատերը իրականացրած
  • բնակարանի միջնապատերը և առաստաղը գաջած
  • հատակները սվաղած, սանհանգույցները սվաղած
  • բարձրորակ երկաթյա մուտքի դուռը և պատուհանները տեղադրված
  • բնակարանի էլեկտրականությունը հասցրած մինչև մոնտաժման կետերը
  • ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը
  • կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը:
Պատկերասրահ + _

Վերանորոգում + _

Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.

  • Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
  • Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
  • Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
  • Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
  • Տեղադրվում են ներբնակարանային դռները
  • Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
  • Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
  • կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
  • Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում

Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ:

Կարևոր է նույնիսկ 1 մ²

Ամուր, հուսալի, մատչելի