1SQ ընկերությունն իրականացնում է նախագծի նախագծի կառավարումը։
Նկարագրություն + _
Շենքը կառուցվելու է շինարարական և սեյսմիկ լավագույն ստանդարտներին համապատասխան: Շենքի արտաքին երեսպատումը և միջնապատերի և ներքին պատերի շարը կիրանակացվի բարձրորակ նյութերով: Շենքում կգործի տեսահսկման և հակահրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն 24/7 ռեժիմով: Շենքի շքամուտքերը կտարբերվեն իրենց դիզայներական լուծումներով և կհանձնվեն ամբողջովին հարդարված և լուսավորությունը իրականացված: Յուրաքանչյուր շենքում նախատեսվում է 2 վերելակ` 8 և 12 հոգի տարողությամբ: Համալիրը կհանձնվի շահագործման ընդհանուր տարածքները բարեկարգած, կանաչապատված և ապահովված անհրաժեշտ լուսավորությամբ: Շահագործման հանձնելուց հետո շենքերի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին:
Տեխնիկական բնութագիր + _
ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Բնակարանները կառանձնանան իրենց յուրահատուկ դիզայներական նախագծային լուծումներով և յուրաքանչյուրը կունենա հարմարավետ պատշգամբ, որից հնարավորություն կընձեռվի վայելել Երևանը տարվա ցանկացած եղանակին:
Շենքերի 22 բնակելի հարկերից յուրաքանչյուրում տեղակայված կլինեն 53.1 քմ մակերեսից մինչև 131.9 քմ մակերես ունեցող մեկից մինչև չորս սենյականոց բնակարաններ: Մեծ մակերես ունեցող բոլոր բնակարանները կունենան երկու սանհանգույց:
Բեռնել հատակագիծը
Բնակարաններ | 239 |
Ստորգետնյա ավտոկայանատեղի | 150 |
Հասարակական տարածք | 0 |
Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն | 901մ |
Մոտակա սուպերմարկետ | 901մ |
Մոտակա դպրոց | 901մ |
Մոտակա մանկապարտեզ | 901մ |