Կիևյան Ռեզիդենս

1SQ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ։
Կառուցապատող՝ «Կիևյան Ռեզիդենս» ՍՊԸ
Նկարագրություն + _

Իդեալական տեղադիրք, շինարարության բարձր ստանդարտներ, ապագայի ներդրում․ կառուցեք ձեր հարմարավետ միջավայրը  «Կիևյան Ռեզիդենս»-ում, իսկ հարմարավետությունը ոչ միայն լավ կենցաղային պայմաններ են, այլ նաև բարձր զարգացած ենթակառուցվածքներն ու հասանելի կոմունիկացիաները։ 

Այն 7 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերով ժամանակակից, պրեմիում դասի համալիր է 40 բնակարններով, որոնք առանձնանում են իրենց պանորամային տեսարանով դեպի՝ Կիևյան կամուրջ, Հրազդանի կիրճ և Արարատ լեռ։ 

Համալիրը տեղակայված է Երևանի ամենանշանակալի և էկոլոգիապես մաքուր հատվածներից մեկում՝ Հրազդանի կիրճի հենց լանջին, Կիևյան կամրջի և ՍԱՍ սուպերմարկետի անմիջական հարևանությամբ,  Բարբյուսի 66 հասցեում։  Վերջինս հանդիսանում է համալիրի առանցքային առանձնահատկություններից մեկը՝ մոտ է բոլոր կոմունիկացիոն ուղիներին, կարևորագույն ենթակառուցվածքներին (Մարզահամերգային համալիր, Կիևյան կամուրջ, Թումոյի այգի, Դալմա Մոլլ, Մետրո, ՍԱՍ սուպերմարկետ, ռեստորաններ և այլն), ինչը թույլ է տալու ապագա գնորդին բնակարանն օգտագործել նաև որպես բարձր եկամտաբերությամբ ներդրումային գույք։ 

Նորակառույցների շարքում համալիրն առանձնանում է իր ժամանակակից ճարտարապետությամբ։ Շենքի ճակատային հատվածի հիմնական մասը ապակյա է։ 

Համալիրում նախատեսված է 2 ստորգետյա ավտոկայանատեղի, 2 կոմերցիոն նշանակության և 6 բնակելի հարկեր։
Համալիրում և նրա սպասարկման տարածքում նախատեսված է՝ ընդունարան, սպասասրահ, 24/7 կոնսիերժ ծառայություն:  

Համալիրն ունի՝ 43,2 քմ-ից մինչև 155քմ, 2-4 սենյականոց գերհարմարավետ ու գրագետ պլանավորմամբ, վիտրաժային պատուհաններով բնակարաններ։ 
Բնակարանները հանձնվելու են շահագործման արտաքին որակյալ դռնով ու պատուհաններով, սենյակների բաժանված, պատերը գաջված, հատակը հարթեցված վիճակում, ջեռուցման և հովացման համակարգի  խողովակները մոնտաժված և ինժեներական սարքավորումները (Ֆանկոլները) տեղադրված։ 

Ձեռք բերելով բնակարան «Կիևյան Ռեզիդենս»-ում, դուք կարող եք վճարել ինչպես կանխիկ՝ տարաժամկետ վճարման պայմանով, այնպես էլ հիփոթեքային վարկավորման միջոցով։
Գործընկեր բանկ՝  «Բիբլոս Բանկ» ՓԲԸ

Շինարարական աշխատանքները մեկնարկված են։
Շին․ ավարտ՝ 2023թվականի երկրորդ կես։ 

Կառուցապատող՝  «ԿԻԵՎՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ
Նախագծող՝  «Արբակ և Որդիներ» ՍՊԸ
Նախագծի կառավարում՝ 1SQ 
Վաճառքի բացառիկ իրավունք՝ RED Invest Group

Տեխնիկական բնութագիր + _

Ամրագրված ավտոկայանատեղի16Ազատ ավտոկայանատեղի33Ամրագրված հասարակական տարածք0Ազատ հասարակական տարածք6

Հասարակական տարածք6

Բնակարաններ52
Ստորգետնյա ավտոկայանատեղի49

Բեռնել հատակագիծը

Կոմունիկացիաներ + _
Մոտակա դեղատուն 0-300մ
Մոտակա սուպերմարկետ 0-300մ
Մոտակա դպրոց 301-900մ
Մոտակա մանկապարտեզ 301-900մ
Պատկերասրահ + _

Վաճառք + _
RED Invest Group Real Estate Company
Հեռ.՝ +374 98 908 908

Կարևոր է նույնիսկ 1 մ²

Ամուր, հուսալի, մատչելի