Նկարագրություն + _
«ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունը ելնելով այն սկզբունից, որ յուրաքանչյուր քառակուսի մետր պետք է ունենա իր նպատակային նշանակությունը՝ ընկերության տարբերանշան է ընտրել լոգոն, ինչը նշանակում է 1 քառակուսի մետր:Երևանի էկոլոգիապես ամենամաքուր հատվածներից մեկում՝ Արաբկիր վարչական շրջանը Դավթաշենին միացնող կամրջի ձախակողմյան հատվածում,Արմենիա հեռուստաընկերության դիմաց է գտնվում առաջարկվող 1 SQ բնակելի համալիրը:
Համալիրի համար ընտրված 1 SQ անունը բնորոշում է կառուցման և շահագործման համար ներգրավված բարձրակարգ մասնագիտացված ողջ աձնակազմի պատասխանատու մոտեցումը կառուցվող մոտ 10000 քմ-ից յուրաքանչյուրի համար:
Համալիրի ճիշտ տեղակայման և դիրքային գրավչության շնորհիվ առաջարկվող բնակարաններն ունեն անհրաժեշտ բնական լուսավորություն, պահանջվող արևային ժամանակահատված և հրաշալի տեսարան դեպի Արարատ և Արագած լեռներ: Բնակարաններից բացվում է նաև Երևանի սքանչելի համայնապատկերը: 1 SQ -ն գտնվում է ճանապարհային հանգույցների մոտ, որը ապահովում է արագ և մատչելի տրանսպորտային կապ դեպի քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններ, Հյուսիս-Հարավ մայրուղի և Եղվարդի խճուղի: Առաջարկվող բնակելի համալիրը շահավետորեն առանձնանում է իր դասական և ժամանակակից ոճերի յուրօրինակ համադրությամբ, արդի քաղաքաշինության նորմերին համապատասխանող բարձր սեյսմակայունությամբ և բնակարանների հարմարավետ նախագծերով:
Շենքը 16 հարկանի է, որի առաջին հարկում առկա է լինելու շուրջ 70 քմ մակերես զբաղեցնող ընդհանուր օգտագործման մուտքասրահ, ինչպես նաև տեղադրված է լինելու փոստարկղեր՝ նախատեսված յուրաքանչյուր բնակարանի համար: Առաջին հարկում տեղակայված են լինելու նաև հասարակական սպասարկման տարածքներ:Շենքում նախատեսված է նաև երկու մակարդակի վրա տեղակայված 35 ավտոկայանատեղեր, իսկ տեղադրված մարդատար /մինչև 8 հոգի/ և բեռնատար /մինչև 12 հոգի/ բարձրորակ վերելակները կսպասարկեն նաև նշված ավտոկայանատեղերը:
Շենքում գործելու է տեսահսկման և հրդեհային ահազանգման համակարգեր, պահակային ծառայություն, վթարային էլեկտրասնուցում և ջրամատակարարում, ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն:
Շենքի հարակից տարածքը բարեկարգվելու, կանաչապատվելու և լուսավորվելու է: Շահագործումից հանձնելուց հետո շենքի հարակից տարածքների լուսավորման, մաքրման, պահպանման, վերելակի և պոմպակայանի սպասարկման և այլ ծառայություններ կազմակերպելու նպատակով շենքի ընդհանուր ժողովի կողմից ստեղծվելու է կառավարման մարմին, որին նշված աշխատանքները կազմակերպելու համար պետք է վճարվի 1քմ-ի համար ոչ ավել քան 200 ՀՀ դրամ:
Շենքի արտաքին դիզայնով նախատեսված է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր բնակարանի համար կարող է տեղադրվել օդորակիչ՝ դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Ձեռուցման կաթսաների համար նախատեսված է լինելու հատուկ վայր՝ իր առանձին օդաքարշիչ համակարգով:
Բնակարանները հանձնվելու են Օբյեկտ հասցված էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման հանգույցներով, ներքին պատերը բաժանած՝ ըստ հատակագծի, հատակները սվաղված, պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքինհարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի բարռորակ դուռ, արտաքին դներ և լուսամուտներ՝առանց լուսամուտագոգերի:
Ավտոկայանատեղիները շահագործման համար կհանձնվեն պատրաստի հարդարված (բետոնե հատակ փայլեցրած, պատերը և սյուները ներկված, լուսավորությունը մոնտաժված, գծանշումները կատարված) վիճակում:
Հասարակական նշանակության տարածքները շահագործման կհանձնվեն մինչև Օբյեկտ հասցված էլեկտրականության, ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման ենթակառուցվածքներով, որոնք կլինեն միացված համապատասխան համակարգերին և պիտանի կլինեն օգտագործման ըստ դրանց նշանակության, ներքին պատերը բաժանված վիճակում՝ ըստ հատակագծի, հատակների սվաղը և պատերի գաջե աշխատանքները իրականացրած, առանց ներքին հարդարման և ներքին կոմունիկացիաների, տեղադրած մուտքի դուռ և ապակյա վիտրաժները:
ՇԵՆՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՒ ԷՍԹԵՏԻԿ ՏԵՍՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԿՈՎ ԱՐԳԵԼՎԵԼՈՒ Է ՇԵՆՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Տեխնիկական բնութագիր + _
- Շենքի առաջին հարկում գտնվում են 38.3քմ, 74.7քմ, 75.5քմ և 189.8քմ մակերեսներով հասարակական նշանակության տարածքներ, որոնք ունեն մեծ ցուցափեղկեր, բարձրակարգ թերմոալյումինե շրջանակներով և մոտ չորս մետր բարձրություն: Մոնտաժված են ջրամատակարարման և ջրահեռացման խովովակները:
- II –ից XV հարկերից յուրաքանչյուրում նախագծված են 47քմ-147քմ մակերեսներով բնակարաններ:
- XVI հարկում (Պենտհաուս) տեղակայված են երկու Պրեմիում դասի բնակարաններ, որոնք ունեն 200քմ մակերես
- Բնակարանների արտաքին պատերը բաղկացած են երկշերտ պեմզաբլոկներից համապատասխանաբար 20 և 10 սմ հաստություններով, ևս 5սմ բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, արտաքին երեսպատման և ներքին հարդարման շերտերից, որի արդյունքում արտաքին պատերի հաստությունը կազմում է մոտ 40 սմ:
- Բնակարանների արտաքին երեսպատումը՝ էներգախնայող, օդափոխող երեսպատում։
- Բնակարանների մեծ մասն ունեն առանձին խոհանոցներ:
- Բնակարանները կհանձնվեն գնորդներին գաջված, հարթեցրած հատակներով, մոնտաժված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակներով և հոսանքալարերով, տեղադրված բարձրորակ պատուհաններով և մուտքի դռնով:
- Բնակարանները կարող են հանձվել վերանորոգված վիճակում:
Բնակարաններ | 96 |
Վաճառված բնակարաններ | 96 |
Ավտոկայանատեղի | 34 |
Վաճառված ավտոկայանատեղի | 34 |
Հասարակական տարածք | 381 քմ |

Պատկերասրահ + _
Վերանորոգում + _
Բնակարանների վերանորոգումն իր մեջ ներառում է.
- Բարձրորակ նյութերով ներքին հարդարման իրականացում
- Լամինատե հատակների և շրիշակների իրականացում
- Սանհանգույցների սալիկապատում, կախովի առաստաղների տեղադրում
- Տեղադրվում են մետաղական թիթեղով երկաթյա մուտքի դուռը և մետաղապլաստե պատուհանները պատուհանագոգերի հետ միասին
- Տեղադրվում են ներբնակարանային դռները
- Մոնտաժված էլեկտրական լարերը՝ ներառյալ որակյալ անջատիչներ և վարդակներ
- Ջեռուցման, ջրամատակարարման /տաք և սառը ջուր/ և կոյուղու խողովակները անցկացրած մինչև մոնտաժման կետերը՝ ուղղահայաց ջրահեռացման և ջրամատակարարման համակարգով
- կաբելային հեռուստատեսության և գերարագ ինտերնետի համար նախատեսված անհրաժեշտ միացումները կատարված մինչև մոնտաժային կետերը
- Անհատական ջեռուցման համակարգը մոնտաժված՝ կաթսան և մարտկոցները չեն տեղադրվում
Ներքին հարդարման նյութերի ընտրությունը իրականացվում են ըստ պատերի ծածկույթի, հատակների ծածկույթի և դռների տեսականու համար ՎԱՃԱՌՈՂԻ կողմից առաջարկված տարբերակներից և ԳՆՈՐԴԻ ընտրած տարբերակներին համապատասխան: ԳՆՈՐԴԻ նախընտրությամբ ներքին հարդարման նյութերի ՎԱՃԱՌՈՂԻ առաջարկած տեսականուց և գներից շեղումների (օրինակ՝ փայտյա մանրահատակ) դեպքում կողմերը պետք է համաձայնության գան ԳՆՈՐԴԻ առաջարկած նյութերի կիրառմամբ՝ հիմնական պայմանագրի գնի չափի փոփոխման շուրջ: